Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Դուք արժանի եք այդ անվստահությանը, պարոնա՛յք կուսակցականներ

Դուք արժանի եք այդ անվստահությանը, պարոնա՛յք կուսակցականներ
28.07.2013 | 15:12

Վերջին շրջանում լսում ենք միայն, որ պետք չէ քաղաքականն ու քաղաքացիականը հակադրել: Կան կուսակցական գործիչներ, որոնք անկեղծորեն նեղանում են, թե ինչու մեր քաղաքացիական ակտիվիստները կուսակցությունների նկատմամբ չեն տածում վստահություն, նրանց համարում են վարկաբեկված, խրտնում և հազար կիլոմետր հեռու են փախչում՝ կուսակցություն, քաղաքական գործիչ բառերը լսելիս: Հարգելի պարոնա՛յք, իսկ չե՞ք փորձել հասկանալ, թե ինչու է այդպես: Այսքան տարի ո՞ր մի քաղաքական գործչին ենք տեսել շարքային քաղաքացու իրավունքները պաշտպանելիս՝ լինի դատարանում, ակցիաների մասնակցելիս, թե այլ կերպ: Խոսքը, իհարկե, նրանց մասին չէ, ովքեր որևէ կուսակցության անդամ են և, կուսակցական սկզբունքներից ելնելով, պաշտպանում են նրանց: Մենք, ցավոք, տեսել ենք նաև, որ քաղբանտարկյալների դեպքում էլ քաղաքական գործիչները պաշտպանում էին նրանց, գնում էին այն մարդկանց դատերին, որոնք կա՛մ կուսակցական էին, կա՛մ նախկին պաշտոնյաներ ու հայտնի դեմքեր: Իսկ հանրությանը ոչ հայտնի, անկուսակցական քաղբանտարկյալների, շարքային քաղաքացիների դատերն անցնում էին դատարկ դահլիճներում՝ մեկ-երկու լրագրողի ու իրավապաշտպանի ներկայությամբ: Այդ դու՛ք եք վաստակել անվստահությունը և ուրիշներին մեղադրելու իրավունք չունեք: Վաստակել եք՝ ցույց տալով, որ ձեզ համար ոչ թե շարքային քաղաքացին ու նրա իրավունքներն են արժեք ներկայացնում, հանուն որի դուրս կգաք փողոց, այլ՝ ձեր ծանոթի, խնամու, կուսակցական ընկերոջ իրավունքներն ու շահերը: Եվ ինձ չի հետաքրքրում ո՛չ ձեր կարծիքը, ո՛չ էլ՝ դիրքորոշումը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ